Ռոման Բերեզովսկու «Խիմկին» հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի առաջնությունում

Ռոման Բերեզովսկու «Խիմկին» հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին մեկնարկել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբն առաջին տուրում հանդիպել է «Շիննիկի» հետ (Յարոսլավլ):

60-րդ րոպեին հարձակվող Անդրեյ Գովորովը, փոխանցում ստանալով Վիկտոր Զեմչենկովից, դիպուկ հարվածով գնդակը ուղարկել է հակառակորդի դարպաս: Հանդիպումը եզրափակել է Վլադիմիր Վոսկոբոյնիկովը, որը մրցավարի կողմից ավելացված ժամանակում հաշիվը դարձրել է 2:0 հօգուտ «Խիմկիի»:

Առաջին տուրից հետո «Խիմկին» 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ակումբը հաջորդ խաղն անցկացնելու է «Դինամո Բր»-ի դեմ ապրիլի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---