Շևքեթ Շայդուլինը մեծ ներուժ է տեսնում Հայաստանում երկաթուղային զբոսաշրջության զարգացման ոլորտում 5 ապրիլի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն` որպես ազգային մասշտաբի ընկերություն, պատրաստ է իր ավանդն ունենալ զբոսաշրջության զարգացման ոլորտում, իր ուղևոր-զբոսաշրջիկների համար Հայաստան ժամանելը և նրա տեսարժան վայրեր այցելելը դարձնել առավելագույնս հարմարավետ ու հաճելի: Այդ մասին livejournal-ի իր էջում գրել է ընկերության տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Հայաստանը տարեց տարի հեշտացնում է զբոսաշրջիկների համար երկիր մուտք գործելու կարգը: Զբոսաշրջիկները կարող են մուտքի արտոնագիր ստանալ ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, այլ նաև էլեկտրոնային տեսքով օնլայն ռեժիմով: Ավելին, նախատեսվում է հենց տեղում բավական հեշտացված կարգով մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն: «Ոլորտի զարգացումը և նոր զբոսաշրջիկների ներգրավումը Հայաստան նոր խնդիրներ է դնում նաև ազգային երկաթուղային ընկերության առաջ: Երկաթուղային տրանսպորտում իրականացվում են բարեփոխումներ, ներմուծվում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են երկաթուղային տոմսերի ամրագրումն օնլայն ռեժիմով»,- գրում է գլխավոր տնօրենը: Նա պատրաստ է համագործակցել իրավասու պետական մարմինների և զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների հետ այդ ոլորտի, ինչպես նաև երկաթուղային զբոսաշրջության զարգացման համար: «Համոզված եմ, որ այդ ոլորտը մեծ հեռանկարներ ունի և կաջակցի Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը»,- գրել է Շայդուլինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |