Airzena-ում հաստատել են երկու հայերի մահը Կոնգոյում ՄԱԿ ինքնաթիռի կործանման ժամանակ 5 ապրիլի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վրացական Airzena ավիաընկերության ինքնաթիռի կործանման արդյունքում մահացածների թվում երկու հայեր կան, որոնք Վրաստանի քաղաքացիներ են: Ինքնաթիռը սպասարկում էր ՄԱԿ առաքելությունը Կոնգոյում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ավիաընկերության տնօրենի օգնականը: Նրա խոսքերով, մահացածների շարքում են եղել անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանը և տեխնիկ Ալբերտ Մանուկովը: ՄԱԿ-ի CRJ-100 ինքնաթիռը մասնատվել է Քինշասայի օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ ՄԱԿ աշխատողները ժամանել են Քիսանգանի քաղաքից` Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետուիթյան հյուսիս-արևելքից: Մահացել է 33 մարդ: Մահացածների շարքում կան նաև Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ: Аirzena ավիաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին ավելի վաղ հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը: «Վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է սաստիկ անձրևի և քամու տակ, որի պատճառով բախվել է թռիչքուղուն: Ինքնաթիռը կիսվել է երկու մասի և այրվել»,- ասել է նա: Նրա խոսքերով, աղետի պատճառ կարող էին լինել միայն եղանակային պայմանները, քանի որ ինքնաթիռը սարքին է եղել: «Մենք երեք տարի սպասարկում ենք ՄԱԿ ծրագիրը, և այդ ինքնաթիռը վերջին ստուգումն անցել է դեկտեմբերի 22-ին: Նա լիովին անխափան է եղել»,- ասել է մամլո քարտուղարը: ՄԱԿ առաքելությունը ԿԺՀ-ում հաշվում է 21 հազար զինծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ և այսօր աշխարհի խոշորագույն խաղաղապահական գործողությունն է: CRJ-100-ը (Bombardier Canadair Regional Jet) դարձել է ժամանակակից մակարդակի 50 տեղանի մեքենաների շարքում առաջին ինքնաթիռը: CRJ ինքնաթիռների ընտանիքում ամենակարճն է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |