Հրայր Կարապետյան. Ադրբեջանին սպառազինող երկրները պատասխանատու են հետևանքների համար![]() 5 ապրիլի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին սպառազինություն մատակարարող բոլոր երկրները պատասխանատու են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման հետևանքների համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիան, ԱՊՀ երկրները, այդ թվում` ՀԱՊԿ անդամները, շարունակում են ինտենսիվ սպառազինել Ադրբեջանին: «Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների մեջ են մտնում Ուկրաինան, Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է: Առաջիկայում ես` որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ մտադիր եմ մեկնել Բելառուս, որտեղ հանդիպելու եմ վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ և բարձրացնելու եմ այս հարցը»,- ասել է Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |