Թուրքիայի զինվորների հանդեպ անմարդկային փորձերի հետ կապված սկանդալը թափ է առնում 5 ապրիլի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Գյուլհանեի Բժշկական ակադեմիայում (GATA) բժշկական փորձերի ենթարկված 20 զինծառայողներից 6-ը հայտարարել են, որ իրազեկված չեն եղել փորձերի մասին և կարծում էին, որ նրանց ուղղակի բուժում են: Ինչպես գրում է թուրքական Bugün daily-ն, GATA-ի 6 բժիշկներ 20 զինծառայողների օգտագործում էին որպես փորձերի համար նախատեսված ճագարների իրենց փորձերի համար 2007 և 2008 թվականներին: Փորձերը անց են կացվել առանց Թուրքիայի առողջապահության նախարարության ու զինվորների ընտանիքների համաձայնության: Ըստ զինվորների, բժիշկները հայտարարել են, թե նրանցից վեցը տառապում են ծանր նյարդային հիվանդություններից և որ նրանց կարելի է բուժել: Զինվորներին բուժել են էլեկտրաշոկով: Ըստ տուժածների, զինվորներին սպառնացել են, իսկ անմարդկային փորձերի արդյունքները ներկայացվել են որպես գիտական աշխատանք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |