ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական» 5 ապրիլի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Նորարարական «Անձնական» սակագնային պլանը թույլ է տալիս կորպորատիվ բաժանորդներին և փոքր ձեռնարկություններին լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր՝ «Անձնական» հետվճարային սակագնային պլանը: Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ` ներցանցային, դեպի քաղաքային ցանց և այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաև մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Այսպիսով` 10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, 200 SMS, 200 ՄԲ ինտերնետ։ Սակագնային պլանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքում և սպասարկման կենտրոններում։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |