ՀՀ խորհրդարանի խոսնակը վստահ է, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք չէ հեծանիվ հայտնագործել![]() 5 ապրիլի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման իր տեսլականը: Գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում Աբրահամյանը նշել է հողերի ամրապնդման, գյուղացիներին առնվազն 5-10 տարի մարման ժամկետով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրման, անբարենպաստ կլիմայական պայմաններով մարզերում հողի մշակման սուբսիդավորման, 15%-ի չափով սերմնաբուծական և ցեղաբուծական տնտեսությունների ֆինանսավորման, մի շարք գյուղմթերքների նվազագույն արժեքի սահմանման անհրաժեշտությունը և այլն: Ինչպես շեշտել է Աբրահամյանը, վերոհիշյալ առաջարկները նախատեսված են 2008-2012թթ. Հայաստանի Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրով: ՀՀ ԱԺ խոսնակը զարմանք է հայտնել, թե ինչու այդ ծրագրի բոլոր կետերը մինչ օրս կատարված չեն: «Պետք չէ նոր հեծանիվ հայտնագործել: Մենք պետք է պարզապես քննարկենք առկա իրադրությունն ու կոնկրետ լուծումներ տանք գյուղատնտեսության զարգացման համար»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |