Երևանի քաղաքապետարանում քննարկում են մանկապարտեզներում վարձավճարի հարցը

Երևանի քաղաքապետարանում քննարկում են մանկապարտեզներում վարձավճարի հարցը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է քննարկել ապրիլի 1-ից մայրաքաղաքի համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններն անվճար դարձնելու մասին որոշմանը հաջորդած Երևան քաղաքում հաշվառում չունեցող քաղաքացիների կողմից բարձրացված հարցը և լուծումներ առաջարկել: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետին: Քաղաքապետ Կ. Կարապետյանի որոշմամբ, Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունը իրականացվում է անվճար, եթե`

ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,

գ. երեխայի ծնողներն ազատամարտիկներ են,

դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում:

Որոշման մեջ չներառված ծնողների երեխայի համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 (ութ հազար) դրամ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18000 դրամ ծախսի դիմաց, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---