Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի սպայական անձնակազմի համար

Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի սպայական անձնակազմի համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերին:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման կոնցեպցիային՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---