Կառավարությունը սահմանել է «Հյուսիս-Հարավի» առնչությամբ հողի օտարման ծրագրի ներկայացման ժամկետները

Կառավարությունը սահմանել է «Հյուսիս-Հարավի» առնչությամբ հողի օտարման ծրագրի ներկայացման ժամկետները

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

Նիստում արծարծվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաև ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը: Սահմանվել են նաև հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման և ներկայացման ժամկետները:

Ի թիվս օրակարգային հարցերի, հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշիվը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---