Թուրքիայի ԳՇ-ն Արարատը բարձրանալու թույլտվության իրավունքը փոխանցել է տեղի իշխանություններին 5 ապրիլի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Արարատ լեռը բարձրանալու թույլտվության իրավունքը Թուրքիայի Գլխավոր շտաբից փոխանցվել է Աղրիի նահանգապետարանին: Թուրքիայի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության գլխավոր տնօրեն Յաշար Դոսթբիլի խոսքով, Գլխավոր շտաբի թույլտվությունը չէր համապատասխանում Արարատի բնապահպանության և մաքրության նորմերին: «Այժմ մենք պարզեցրել ենք լեռը բարձրանալու թույլտվության տրամադրումը: Մեր քաղաքացիները կարող են ուղղակիորեն Աղրիի նահանգապետարան դիմել, իսկ արտասահմանցիները թույլտվություն կստանան իրենց դեսպանատների միջոցով: Անվտանգության գործառույթները դրված են Աղրիի նահանգապետարանի վրա»,- ասել է Դոսթբիլը, գրում է թուրքական Hurriyet թերթը: Մինչև 1982 թվականը Արարատ լեռը փակ էր զբոսաշրջիկների համար, որովհետև լեռան վրա տեղակայված էին ինքնաթիռներին ու հրթիռներին հետևելու ռադարային սարքավորումները: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սարքավորումների անհրաժեշտությունը վերացավ: Թուրքիայում Արարատ լեռն անվանում են Աղր դաղ` Սպիտակ լեռ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |