Սեյրան Օհանյան. Ռազմական գործողությունները դադարել են, սակայն պատերազմը շարունակվում է![]() 5 ապրիլի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում կայացավ: Միջոցառման շրջանակներում նախարարության շենքում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են լուսանկարների, կտավների, արծաթե աշխատանքների և հայկական գորգերի տաղավարներ: Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց «Սյուներ» ֆիլմը, որը պատրաստվել էր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից: Ֆիլմում զինծառայողներն ու նրանց ազգականները պատմում են իրենց կյանքի, գործունեության և ապրումների մասին: Խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շնորհավորեց բոլոր կանանց տոնի առթիվ` նշելով, որ հայ կանայք ուժեղ հենարան են երկրի համար: Ընդ որում, նա ընդգծեց, որ չնայած ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարել են, պատերազմը դեռ չի մոտեցել իր ավարտին: Այս համատեքստում Օհանյանը նշեց, որ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Սակայն նախարարն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈՒ հրամանատարությունն անում է ամեն ինչ, որպեսզի զինվորների ծառայությունը լիարժեք անվտանգության մեջ ընթանա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |