Վրաստանի 75-ամյա քաղաքացին պղինձ էր փնտրում, փոխարենն անջատեց ինտերնետը Հայաստանում![]() 5 ապրիլի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի 75-ամյա քաղաքացին մի քանի ժամով առանց ինտերնետի էր թողել Հայաստանը: Կինն արդեն խոստովանել է իր մեղքը «Երկաթուղու Տելեկոմ» օպտիկա-մանրաթելային մալուխային գծի վնասելու մեջ, ինչի արդյունքում մարտի 28-ին ողջ Հայաստանն ու Վրաստանի մեծ մասն առանց ինտերնետի էին մնացել: Տարեց կինը պատմել է, որ Մցխեթայի շրջանի Քսանի գյուղում պղինձ էր փնտրում: Հողը փորելիս էլ նա վնասել է մալուխը, պատմել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեն: Նա ավելացրել է, որ կինը մեղսակիցներ չի ունեցել: Գրեթե անմիջապես դեպքի վայր են ժամանել պահակներն ու բերման ենթարկել ինտերնետն անջատած կնոջը: Կնոջ դեմ, որի անունը չի հրապարակվում, քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի 1-ին մասով (օտար ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է պատճառել), նրան մեկից երեք տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է «Բիզնես Գռուզիին»: Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեի խոսքով, մեղադրյալին ժամանակավորապես ազատ են արձակել, իսկ քննությունը շարունակվում է: Օպտիկա-մանրաթելային գիծը, որով ինտերնետը Եվրոպայից Հայաստան է հասնում, «Երկաթուղու Տելեկոմի» սեփականությունն է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |