Ազգային պատկերասրահի տնօրենը հրաժարվել է Աշոտյանից շնորհակալագիր ընդունել![]() 5 ապրիլի 2011 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հրաժարվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության շնորհակալագրից: «Արվեստի վաստակավոր գործչին շնորհակալագրեր չեն տալիս»,- ասել է Միրզոյանն ու իրեն հանձնված շնորհակալագիրը սեղանին դրել: Շնորհակալագիրը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 65-ամյակի կապակցությամբ Միրզոյանին շնորհվել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի, արվեստի վաստակավոր գործիչների ու լրագրողների ներկայությամբ: Բացի կրթության և գիտության նախարարության շնորհակալագրից դասախոսներին և աշխատակիցներին շնորհակալագրեր և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ոսկե մեդալներ են շնորհվել, իսկ Ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ Գագիկ Գևորգյանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում է շնորհվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |