Թուրքիայում իշխանությունների դեմ դավադրության մեջ մեղադրվող մոտ 200 զինվորականներ հսկողության տակ են 5 ապրիլի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հրաժարվել է ազատ արձակել 189 գործող և նախկին զինվորականների, որոնց ձերբակալել են 2003 թվականին Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը տապալելու նպատակով հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հեղաշրջում (այսպես կոչված «Կռան ծրագիր») նախապատրաստելու մասին գործով հետաքննությունը Ստամբուլի դատախազությունը սկսեց 2010 թվականի հունվարին մամուլում սկանդալային նյութերի հրապարակումից հետո: Հրապարակումները պնդում էին, որ Թուրքիայում ազդեցիկ բանակը, որը 1960 թվականից ի վեր երեք անգամ հեղաշրջում է իրականացրել, Ստամբուլի մզկիթներում պայթյունների և արտակարգ դրություն մտցնելու կազմակերպման ծրագիր է պատրաստել: Ծրագրի հիմնական գործող անձինք են համարվում այդ բանակի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանը, ինչպես նաև Թուրքիայի ՌԾՈՒ նախկին հրամանատար, ադմիրալ Օզդեն Օրնեքը և ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատար Իբրահիմ Ֆըրթընը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |