Դավիթ Բաբայան. ԼՂՀ իշխանությունները չեն ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է հենց մայիսի 9-ին 6 ապրիլի 2011 - 12:01 AMT PanARMENIAN.Net - «ԼՂՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է հենց մայիսի 9-ին: Ինչ-որ մեկը տարածել է այս լուրը, և այս թեմայի շուրջ բազմաթիվ չարաշահումներ են սկսվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, գրեթե բոլոր աշխատանքներն ավարտված են, և օդանավակայանը նախատեսվում է բացել մայիսին: «Շենքն ու թռիչքուղին պատրաստ են, մնացել է տեխնիկական մասը, որը նույնպես գրեթե պատրաստ է»,- ասել է Բաբայանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Ինչպես Երևանում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինքը դեպի Ստեփանակերտ առաջին չվերթի ուղևորն է լինելու` պատասխանելով ադրբեջանական կողմի սպառնալիքներին այն մասին, որ Բաքուն ոչնչացնելու է Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |