Վիկ Դարչինյանը համոզված է, որ նոկաուտի կենթարկի Յոննի Պերեսին 6 ապրիլի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - IBF, WBC, WBA վարկածներով նախկին չեմպիոն, գերթեթև քաշային կարգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (35-3-1, 27 KO) ասել է, որ IBF վարկածով նախկին չեմպիոն կոլումբիացի Յոննի Պերեսին (20-1-1, 14 KO) հաղթելու է նոկաուտով: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը կայանալու է ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Nokia Theater-ում: «Մարզումները շատ լավ են անցել, և ես համոզված եմ, որ նոկաուտի եմ ենթարկելու Պերեսին: Ես չեմ ուզում մենամարտի ելքը հանձնել մրցավարներին: Ես զգում եմ, որ հիմա ավելի ուժեղ եմ, քան երբևէ»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: Մրցաշարի երկրորդ մենամարտում հանդիպելու են IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն և Աբներ Մարեսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |