Աշոտ Օսիպյանը կարծում է, որ ՀՀ առևտրային բանկերը կսկսեն ավելի շատ հետաքրքրվել գյուղատնտեսությամբ 6 ապրիլի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախագահ, «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը կարծում է, որ գյուղատնտեսության սուբսիդավորման վերաբերյալ կառավարության ծրագիրն արդյունավետ կլինի: «Շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ, քանի որ վարկերը կտրամադրվեն ցածր տոկոսադրույքներով և դրամով»,- ասել է ապրիլի 6-ին կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել է Հայաստանի տնտեսական հարցերը լուսաբանող լրագրողների ակումբի կողմից: Նրա խոսքերով, կառավարական ծրագիրը նոր մշակույթ կմտցնի, կբարձրանա բանկերի հետաքրքրությունը գյուղատնտեսության ոլորտում վարկավորման նկատմամբ: Հայաստանի կառավարության որոշման համաձայն, գյուղատնտեսության ոլորտում տրամադրվելու են արտոնյալ վարկեր 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Այդ նպատակով արդեն հատկացվել է 200 մլն դրամ: Վարկերը տրամադրվելու են դրամով: Վարկերը տրամադրվելու են երկու տարով մինչև 3 մլն դրամ նվազագույնը 6 ամիս մարման ժամկետով: Աշոտ Օսիպյանը, մեկնաբանելով գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունը գործընթացը ձգձգելու մասին, որի համաձայն բանկերը պետք է արտոնյալ վարկերի տրամադրումը սկսեին ապրիլի 1-ից, ասել է, որ բանկերի և գյուղնախարարության միջև բանակցությունները չեն ավարտվել: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դրա հետ կապված հայտարարել է, որ անընդունելի է, որ տնտեսության ոլորտներից մեկը վարկավորվում է այդքան ցածր տոկոսադրույքներով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |