Ղարաբաղյան գործընթացը փակուղու մեջ է, որովհետև Բաքուն չի ցանկանում հրաժարվել պատրանքներից 6 ապրիլի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գործընթացը շարունակում է փակուղում մնալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա կարծիքով, դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանը, որպես հակամարտության պարտվող կողմ, շարունակում է անիրական պահանջներ առաջադրել: «Մասնավորապես այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա Բաքվի գերիշխանության տակ: Սովորաբար զիջումների պետք է գնա պարտվող կողմը, բայց Ադրբեջանը, օգտվելով արևմտյան գերտերությունների վերաբերմունքից, ոչ միայն պատրաստ չէ փոխզիջման, այլ նաև ավելի հաճախ ռազմատենչ հայտարարություններ է անում: Այդ հայտարարությունները Երևանի վրա ճնշում գործադրելու ձև են` բանակցություններում նրանից զիջումների հասնելու համար: Ընդ որում, Արևմուտքի կողմից Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը դատապարտող ոչ մի հայտարարություն չկա»,- նշել է նա: Ալեքսանդրովն ասել է, որ Ռուսաստանն իր կողմից փորձում է կրքերը հանդարտեցնել` կազմակերպելով նախագահների եռակողմ հանդիպումներ: «Բնութագրական է, որ ի տարբերություն Արևմուտքի, ռուսական կողմը չի փորձում Երևանի վզին փաթաթել Մադրիդյան սկզբունքները և դիտարկում է դրանք զուտ որպես բանակցությունների հիմք: Իսկ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է մնում` կողմերը պետք է իրենք պայմանավորվեն համակարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու մասին»,- ասել է ռուս փորձագետը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |