Հայաստանի ատոմային էլեկտրակայանը չի վախենում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներից 6 ապրիլի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ստուգումներ է իրականացնում Մեծամորի ԱԷԿ-ում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը: «Մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների համաձայն ԱԷԿ-ի անվտանգության և տեխնիկական վիճակի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել»,- ընդգծել է նա: Ադրբեջանը կարող է ուղերձ հղել ՄԱԳԱՏԷ «Մեծամոր» ատոմային էլեկտրակայանում ընդլայնված փորձաքննության անցկացման համար, չորեքշաբթի օրն ասել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը: ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը մայիսի 14-ին Հայաստան կժամանի Մեծամորի ԱԷԿ-ում ստուգումներ անցկացնելու համար, ասել է Գարիբովը: ԱԷԿ-ում մի շարք ստուգումներ կիրականացվեն` կապված ռեակտորի վերագործարկման, վառելիքի ու անվտանգության հետ: Գարիբովի խոսքով, «Մեծամոր» ԱԷԿ-ը կառուցվել է հին տեխնոլոգիաների հիման վրա, ուստի այդ կայանում թերությունների առկայության վերաբերյալ լուրջ ենթադրություններ կան: Ադիլ Գարիբովը գտնում է, որ քանի որ ԱԷԿ-ը բարձր լեռնային շրջանում է գտնվում, վթարի դեպքում ռեակտորի ակտիվ գոտու սառեցման համար կարող է ջրի պակասության խնդիր առաջանալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |