Արմեն Գևորգյանն այցելել է Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ 6 ապրիլի 2011 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հերթական մարզային այցով Շիրակում էր` իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետ Ա. Գիզիրյանի, քաղաքապետ Վ. Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետը Գյումրիում եղավ այն հաստատություններում, որոնք նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Ընդհանուր առմամբ քաղաքում այս ծրագրով կիրականացվեն մոտ 540 մլն դրամի աշխատանքներ. կվերանորոգվեն ուսումնական, առողջապահական հաստատություններ, փողոցներ, շենքերի տանիքներ: Քաղաքի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում և թիվ 15 դպրոցում Ա. Գևորգյանին ներկայացվեցին շենքային պայմանները, իրականացվելիք աշխատանքների ծավալները: Տեղեկացվեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկայում: Պատասխանատուները հավաստիացրին, որ աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որպեսզի բոլոր նախագծերն ավարտին հասցվեն նախանշված ժամկետներում: Մարզպետին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը: Փոխվարչապետը եղավ նաև Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում, առողջապահության, քաղաքաշինության նախարարներ Հ. Քուշկյանի և Վ. Վարդանյանի, Գյումրու քաղաքապետի հետ ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են անցած տարի, և նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցված կենտրոնի շահագործումը նախատեսվում է 2012թ.տարեվերջին: Այն որակյալ բուժծառայություններ կմատուցի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բնակչությանը: Գյումրիից Աշոցքի տարածաշրջան մեկնելիս Ա. Գևորգյանը կանգ առավ Մայիսյան համայնքում, ծանոթացավ մշակույթի տան, ամբուլատորիայի պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով համայնքի մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել է 160 մլն դրամ: Առաջիկայում կսկսվեն շինաշխատանքները, և մինչև տարեվերջ համայնքն արդեն նոր մշակույթի տուն կունենա: Փոքր Սարիարի գյուղապետարանում Աշոցքի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեցին առկա խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց Փոքր Սարիար, Սալուտ, Բաշգյուղ, Կաքավասար, Սարապետ, Ձորաշեն համայնքները միմյանց և Գյումրիին կապող 22 կմ ճանապարհի վերանորոգման հարցը: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհանձնարարվի մարզպետարանի մասնագետների հետ համատեղ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի նախահաշիվը: Հաշվի առնելով, որ համայնքները բարձրլեռնային գոտում են` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհանձնարարվի դիտարկել ՀԲ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում» դրանք ընդգրկելու հնարավորությունը: Իսկ «Հայռուսգազարդ» ընկերությանը և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) կառաջարկվի ուսումնասիրել նշված գյուղերը գազիֆիկացնելու հարցը: Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |