Հայաստանում արժևորում են հայ կնոջ ազգապահպան դերը Սփյուռքում 6 ապրիլի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` «Հայ կնոջ դերը Սփյուռքում» կլոր սեղան, որի նպատակն է` բնութագրել ու արժևորել հայ կնոջ յուրահատուկ տեղն ու դերը հայ կյանքում` որպես ընտանիքի սրբության, պատվի ու արժանապատվության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի, անդրադառնալ Սփյուռքում նրա կատարած ազգապահպան դերին: Կլոր սեղանը կվարի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Կքննարկվեն «Հայրենադարձությունը և հայ կինը», «Կինը ավանդական և արդի հասարակության մեջ Հայաստանում և Սփյուռքում» թեմաները: Զեկույցներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից` պ.գ.թ. Արմենուհի Ստեփանյանը և պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը: Կլոր սեղանին կմասնակցեն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ՀՀ ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտից` պ.գ.դ. Էդուարդ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., Էդիկ Մինասյանը, պատմաբան Գեւորգ Յազըճեանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, Համազգային հայ կրթական, մշակութային միության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Գալստյանը եւ այլք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |