Թուրքիան կրկին «հին երգն է երգում»` հայտարարելով, որ «պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները» 7 ապրիլի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Պետնախարար և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը ֆրանսիացի սենատորների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել զերծ մնալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից: «Սենատի կողմից ընդունված օրենքը հղի է թուրք-ֆրանսիական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ: Պատգամավորները չպետք է զբաղվեն պատմաբանների գործով, գնահատեն անցյալը, նրանց գործն ապագան կառուցելն է»,- նշել է Բաղիշը: Նրա կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե ֆրանսիացի օրենսդիրներն ավելի մեծ ուշադրություն հատկացնեին ղարաբաղյան հակամարտությանը: «Նախագահ Սարկոզիի օգնականի հետ հանդիպման ժամանակ ինձ հաղորդեցին, որ Ֆրանսիայի նախագահը դեմ է օրինագիծը Սենատում վավերացնելուն»,- ասել է պետնախարարը, գրում է Cumhuriyet թուրքական թերթը: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը մայիսի 4-ին Սենատի օրակարգ է մտցնելու Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը: Օրենքի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |