Հայ և ռուս գիտնականները կքննարկեն տիեզերական տարածության յուրացման համագործակցության ուղիները

Հայ և ռուս գիտնականները կքննարկեն տիեզերական տարածության յուրացման համագործակցության ուղիները

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա հանդիպում ռուսական պատվիրակության հետ` նվիրված առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյա հոբելյանին: Պատվիրակությունը գլխավորում է տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը:

Հանդիպման ընթացքում կամփոփվեն հայ գիտնականների ունեցած փորձի արդյունքները, ինչպես նաեւ կքննարկվեն տիեզերական տարածության յուրացման հետագա համագործակցության ուղիները: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձը տիեզերական հետազոտությունների ծրագրերում: Տիեզերական աղբի խնդրի լուծման ուղիները կներկայցնի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Վահե Գուրզադյանը կպատմի «Օրիոն» ուղեծրային համակարգի մշակման գործում հայ գիտնականների փորձի մասին: Ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը կզեկուցի տիեզերական թռիչքներում միկրոբային դեգրադանտների եւ երկրագնդի մերձակա տարածությունների յուրացման մասին:

ՀՀ ԳԱԱ-ում հոբելյանական նստաշրջանը կշարունակվի ապրիլի 12-ին, հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---