Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար 7 ապրիլի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև խարդախության 8 և խուլիգանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության 1 և գողության 5 դեպք: Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |