Հայաստանի իշխանությունները կառավարության հրաժարականի հարցը նույնիսկ չեն քննարկում![]() 7 ապրիլի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա կառավարության հրաժարականի հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, նմանատիպ լուրեր պարբերաբար հայտնվում են մամուլում: «Իրականում նախագահի կողմից կառավարության առջև կոնկերտ ժամկետներ են դրված`մայիս-հունիս, երկրում իրավիճակի բարելավման համար: Այդ հանձնարարությունները չկատարելու դեպքում ոչ մի պատրվակ և բացատրություն չի ընդունվի»,- հիշեցրել է Զաքարյանը Սերժ Սարգսյանի խոսքերը: Նա նաև հավելել է, որ իշխանություններն իրականացնում են բարեփոխումներ, որոնք ընդհատվել էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: «Բարեփոխումների ինտենսիվացումը բացատրվում է հայկական տնտեսության կայունացմամբ և նոր ռեսուրսների կիրառմամբ»,- ասել է Զաքարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |