Արման Բաբաջանյան. Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չի լռեցնի մեզ, «Ժամանակը» կշարունակի իր գործունեությունը 7 ապրիլի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Արմինե Օհանյան. ՀՀ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում կատարված ուղղումները չեն բխում մամուլի շահերից: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հյատարարել է «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ըստ նրա, եթե ուշադրություն դարձնենք այն դատավարություններին, որոնք տեղի են ունեցել ուղղումների ընդունումից հետո, ապա կհասկանանք, որ տպագիր մամուլը հայտնվել է այս օրենքի ծուղակում: Նա նշել է, որ նույնիսկ լրագրողական էթիկայի պահպանման դեպքում թերթերն այնուամենայնիվ տուժում են, քանի որ միևնույն է բողոքներ ներկայացվում առ այն, թե քաղաքական գործչին վիրավորել է այս կամ այն արտահայտությունը: «Եթե թերթը հնարավորություն է տալիս կարծիք հայտնել, իսկ քաղաքական գործիչը պատրաստ չէ դրան, թերթը հայտնվում է աnհեթեթ մի իրավիճակում»,-ասել է նա: Իր հերթին «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը նշել է, որ այդ գործընթացը քաղաքական միտումներ ունի, որի նպատակն է վերահսկել մամուլը: Ըստ նրա, իշխանություններն ի դեմս մամուլի սպառնալիք են տեսնում: Նա նշել է, որ այսօր դատավարության մասնակիցներ են միայն անկախ թերթերը: Բաբաջանյանը նշել է, որ այսօր դատավարության ընթացքում պարզվել է, որ Սարգիս Գրիգորյանը, որը ներկայացնում է Քոչարյանների ընտանիքի շահերը «Ժամանակ» և «Հրապարակ» թերթերի դեմ դատավարություններում, իրականում փաստաբան չէ: Հիմնվելով դրա վրա՝ Բաբաջանյանը նշել է,որ վերջինս իրավունք չունի վարձատրություն պահանջել իր ծառայությունների դիմաց մեղադրվող կողմից: Նա նշել է նաև, որ անկախ ամեն ինչից թերթը կշարունակի գործունեությունը: «Ոչ Սարգիս Գրիգորյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չեն ստիպի մեզ լռել: Նույնիսկ, եթե դատավարությունն ավարտվի Քոչարյանի ընտանիքի օգտին, թերթի ընթերցողները, որը հրատարակվում է նաև Լոս Անջելեսում, մտադիր են հանգանակություն անել և վճարել անհրաժեշտ գումարն այդ ընտանիքին»,-ասել է նա: 2010թ. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» թերթի դեմ այդ պարբերականում երեք հրապարակումների առնչությամբ: Թերթում հրապարակված երկու նորություններն ու մեկ հոդվածը վերաբերում էին Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում թերթից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |