Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում 7 ապրիլի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի երևանյան ժամանակով 20:00-ին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: Այս հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց զրոյական ոչ ոքիով: «Պետրովսկի» մարզադաշտը գտնվում է ոչ մեծ կղզու վրա և մոտ 22 հազ. հանդիսատես է տեղավորում: Մարզադաշտում իր հարկի տակ հանդիպումներ է անցկացնում «Զենիթ» ակումբը: Հիշեցնենք, որ նախընտրական մրցաշարի B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |