PanARMENIAN.Net-ի թղթակից Հասմիկ Բաբայանը կանանց դարցի առաջնության հաղթող է ճանաչվել 7 ապրիլի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին «No problem» զվարճանքի կենտրոնում կայացավ դարցի «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով առաջնությունը, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Հայաստանի Դարցի ֆեդերացիայի աջակցությամբ: Առաջնության նպատակն է հասարակայնության ուշադրությունը գրավել սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ: Այս առաջնությունը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին: Առաջնությանը մասնակցում էին լրագրողներ, զանազան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, իսկ հատուկ հյուրերն էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը: Տղամարդկանցից հաղթող ճանաչվեց Անդրիասյանը, որը եզրափակչում առավելության հասավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի Սամվել Ջինանյանի նկատմամբ: Երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Պետրոսյանը totalfootball.am կայքից: PanARMENIAN.Net ի թղթակից Հասմիկ Բաբայանն իրեն հավասարը չուներ կանանց մրցապայքարում և զբաղեցրեց առաջին տեղը: Սոնա Ավետիսյանն ու Սվետլանա Ջանունցը զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, նրանք երկուսն էլ ներկայացնում էին «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |