Բյուլենթ Առինչը Հայաստանին մեղադրում է, որ նա չընդունեց 1915թ. արխիվները բացելու Թուրքիայի առաջարկը

Բյուլենթ Առինչը Հայաստանին մեղադրում է, որ նա չընդունեց 1915թ. արխիվները բացելու Թուրքիայի առաջարկը

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Առինչը ելույթով հանդես է եկել «Մարշալի ֆոնդ» ամերիկյան վերլուծական կենտրոնում` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին:

«Այդ ժամանակահատվածում բռնի տարհանումը կիրառվում էր` ելնելով անվտանգության նկատառումներից: Բռնի տարհանումն ու ցեղասպանությունը նույն բանը չէ: Մենք բոլորս գիտենք ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի սահմանումը»,- ասել է Առինչը` ընդգծելով, որ Թուրքիան ո'չ անցյալում, ո'չ էլ ներկայում ցեղասպանություն չի իրագործել հայ ժողովրդի նկատմամբ:

Թուրքիայի փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը չընդունեց արխիվները բացելու և 1915 թվականի իրադարձությունների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկը, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---