ՀՀ նախկին վարչապետը վստահ է, որ Հայաստանի ԱԷԿ-ն անհրաժեշտ է փոխարինել քամու և արևային կայաններով

ՀՀ նախկին վարչապետը վստահ է, որ Հայաստանի ԱԷԿ-ն անհրաժեշտ է փոխարինել քամու և արևային կայաններով

PanARMENIAN.Net - Ճապոնական աղետը պետք է Հայաստանին ստիպի մտորել և ավելի լուրջ վերաբերվել հայկական ատոմային էլեկտրակայանի հարցին: Այդ մասին հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: «Անգամ տեխնոլոգիապես զարգացած այնպիսի երկիր, ինչպիսին Ճապոնիան է, չկարողացավ կանխել այդ սարսափելի աղետը, չկարողացավ դիմանալ բնական աղետի հարվածին: Եվ հանկարծ մենք դրանից հետո ասում ենք, որ մենք ամեն ինչին կդիմանանք, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Այնքան էլ հասկանալի չէ նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում աշխարհին անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե մենք ո'չ տեխնոլոգիաների սեփականատերն ենք, ո'չ էլ ագրեգատների»,- ասել է Դարբինյանը:

Ընդ որում, նա նկատել է, որ կասկածում է Հայաստանում ատոմակայանի բացարձակ անհրաժեշտության հարցում: Նրա կարծիքով, ավելի նպատակահարմար կլիներ այն փոխարինել քամու և արևային, ինչպես նաև այնպիսի կայաններով, որոնք բիովառելիքով են աշխատում, հաղորդում է ՌՀՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---