Սամվել Ալեքսանյանի ձախորդ օրերը շարունակվում են. հրդեհ է բռնկվել նրան պատկանող «Փարվանա ռեստորանում» 7 ապրիլի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին խոշոր հրդեհ է բռնկվել:Այսօր Երևանի ժամանակով 18: 01 Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Փարվանա» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները: «Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է 8 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուխք. Նախնական տվյալներով այրվում է 500-600 քառ. մետր տանիքի տարածք: Հրդեհի մարման աշխատանաքները շարունակվում են»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով, վիրավորներ չկան: Նշենք, որ այսօր` ապրիլի 7-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ: Այս քայլերը ուղղված կլինեն հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |