Արմեն Դարբինյանը «Տաշիր 2011»-ի մասին. Ժողովուրդը չպետք է նման գավառական ձևաչափով ներկայացվի 7 ապրիլի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - «Մենք իրավունք չունենք ժողովրդին ներկայացնելու նման գավառական ցածրորակ ձևաչափով և մեզ ի ցույց դնել խղճուկ, լուրջ հոգևոր ժողովրդին ոչ հարիր տեսքով»,- հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` մեկնաբանելով ապրիլի 3-ին կայացած «Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Նրա խոսքով, նման ցածրորակ «մշակույթն» ի ցույց դնելը կապված է ազգի ինքնանույնացման հարցի հետ: «Ժողովուրդը, երկիրը, որն իսկապես բազմադարյա լուրջ հոգևոր մշակույթ ունի, իրավունք չունի իրեն նման ծիծաղելի տեսքով մատուցել»,- ասել է Դարբինյանը: Ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Նման նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության կողմից: Facebook սոցիալական ցանցում «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ բացվեց: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |