Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը 7 ապրիլի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականն ապրիլի 7-ին մեկնեց Սալոնիկ (Հունաստան), որտեղ կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը: Այս առաջնությունում տատամի դուրս կգան ձյուդոիստներ 19 երկրներից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականի կազմում ելույթ կունենան 7 տղամարդ և 2 կին ձյուդոիստ: Հավաքականը գլխավորում է Տիգրան Բաբայանը, որին կօգնի Նաիրի Մովսեսյանը, Դավիթ Խիթարյանը մրցավար կլինի: Ապրիլի 9-ին իրենց ելույթները կմեկնարկեն մինչև 55, 50, 66 և 73կգ քաշային կարգերի տղամարդ ձյուդոիստները, իսկ կանանցից` մինչև 63, 70, 78 և +78կգ մարզուհիները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |