«Արթնության կամուրջ եկեղեցի» աղանդը որոշել է բնակիչներին գրավել հյուրասիրություններով![]() 7 ապրիլի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երևանում թռուցիկներ են բաժանվում «Արթնության կամուրջ եկեղեցի» կոչված աղանդի ներկայացուցիչների կողմից: Նրանք հրավիրում են Ծաղկազարդի և Զատկի տոնական միջոցառումներին` խոստանալով կենդանի երաժշտությամբ համերգ, պար և ավանդական հյուրասիրություն: Բացի դրանից, նրանք յուրաքանչյուր կիրակի հրավիրում են Սայաթ-Նովա 15 հասցեում գտնվող համերգասրահ` միասին աղոթելու: Այս աղանդի ներկայացուցիչները PanARMENIAN.Net ի թղթակցին խոստացել են «մոտ երկու ժամ տևողությամբ հետաքրքիր ժամանց» և ավելացրել, որ պատկանում են Հայ ավետարանչական եկեղեցու ճյուղին: Հայաստանում գրեթե բոլոր կրոնական խմբերը տարբեր բիզնեսով են զբաղված: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, կրոնական խմբերը Հայաստանում զբաղվում են ոսկու ու ադամանդների առք ու վաճառքով, սննդամթերքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով: Մասնագետը մեծ բացթողում է համարել այն, որ Հայաստանում չկա կրոնական աղանդների վերահսկողական կառույց: Ըստ նրա, գործնականում հնարավոր չէ պարզել, թե ինչ է կատարվում կրոնական խմբերում: Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև, որ կրոնական կազմակերպությունները մեծ փորձ են ձեռք բերել հոգեորսության գործում և փորձում են ակտիվ լինել ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կյանքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |