Երևանում տեղի կունենա լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» գրքի շնորհանդեսը![]() 8 ապրիլի 2011 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա հայտնի հայ լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» գրքի շնորհանդեսը: Ինչպես լուսանկարիչը հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակցին, գրքում տեղ են գտել 520 լուսանկարներ: «Յուրաքանչյուր մարզին 45-50 լուսանկար է նվիրված»,- ասել է նա: Գրքի հեղինակը նաև խոստովանել է, որ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ այցելել է Հայաստանի բոլոր մարզեր, որպեսզի անհրաժեշտ լուսանկարներ կատարի: «Գիրքն ինքը փոքրիկ հանրագիտարան է: Դրանում զետեղված է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի մասին` սկսած այն բանից, թե քանի քառ. կմ է կազմում կոնկրետ մարզի տարածքը` վերջացրած նրանով, թե յուրաքանչյուր մարզում քանի հուշարձան կա»,- նկատել է հեղինակը` ավելացնելով, որ գիրքն իր մեջ պարունակում է տեղեկատվություն, որը պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Գիրքը լույս կտեսնի Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |