Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառում

Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն առընթեր Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ ապրիլի 11-ին Բյուրականի աստղադիտարանում կանցկացնի միջոցառում` նվիրված Յուրի Գագարինի կողմից իրականացված առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կմասնակցեն Երևանի մի շարք /հիմնականում` մասնագիտացված/ դպրոցների մոտ 40 աշակերտ, ուսուցիչներ և աստղագետներ: Միջոցառման ծրագիրն ընդգրկում է հանդիպում աստղադիտարանի ղեկավարության հետ, Գագարինի թռիչքի մանրամասների մասին պատմող Ավետիք Գրիգորյանի համակարգչային փաստագրական ցուցադրությունը, հարց ու պատասխան, շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում (2.6մ աստղադիտակ, Վ.Հ. Համբարձումյանի տուն-թանգարան), ծանոթություն ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական խմբակի գործունեության հետ: Մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը Բյուրական կմեկնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտից ապրիլի 11-ին առավոտյան ժամը 9:30:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---