Amnesty International. Ադրբեջանը պետք է դադարեցնի ընդդիմության նպատակաուղղված հալածումը 8 ապրիլի 2011 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդներին ահաբեկելու քարոզչությունը, որն արտահայտվում է ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու և ծեծի ենթարկելու մեջ, հայտարարել է Amnesty İnternational իրավապահ կազմակերպությունը: «Մուսավաթ» և Ազգային ճակատ կուսակցությունների առաջատար անձինք ձերբակալվել են շաբաթ օրը` «Ցասումի օրը» և մեղադրվել հասարակական կարգը խախտելու մեջ: Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ կառավարությունը նաև վճռականորեն ճնշելու է հաջորդ ակցիան` նշանակված ապրիլի 16-ին: «Ադբեջանական ռեժիմը հստակ հասկացնել է տալիս, որ ճնշելու է ցանկացած այլախոհություն: Ընդդիմության առաջնորդների նման նպատակաուղղված հալածումը պետք է դադարեցվի և իշխանությունները պետք է թույլ տան հասարակական բողոքի ակցիաների անցկացում», ասել է Amnesty İnternational-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը: Հարյուրավոր ոստիկաններ տարվել են Բաքվի կենտրոն բողոքի ցույցերը ճնշելու համար, որոնք ոգեշնչվել են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում ժողովրդական շարժումներից: Բաքվում ակցիան ցրելու ընթացքում ձերբակալվել է շուրջ 200 մարդ, իսկ ևս 17 ակտիվիստներ և կազմակերպիչներ ձերբակալվել են ակցիայից մի քանի օր առաջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |