Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) մտադիր է բազմապատկել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: ԱՀՀ Խորհրդի անդամ Էննի Տոտան և ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին քննարկել են ԱՄՆ հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի, դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Շելլի Բերքլիի և Մերիլենդից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսի հետ:

Կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության տրամադրման հետ կապված հարցեր:

Ինչպես հայտարարել է Էննի Տոտան, ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի հովանու ներքո տեղի կունենա Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---