«Frankfurter Rundschau». Ալիևը Ղարաբաղի հիմնախնդիրն օգտագործում է իր նպատակների համար 8 ապրիլի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Դեռ երեք տարի չի անցել այն պահից, երբ Վրաստանում զինվորականները լարվածության մեջ էին պահում ողջ աշխարհը: Հիմա Կովկասին սպառնում է նոր պատերազմ` ավելի արյունալի և շարունակական, քան 2008-ին, իսկ դրա հետևանքներն անկանխատեսելի են լինելու Եվրոպայի անվտանգության համար»,- գրում է գերմանական «Frankfurter Rundschau» գերմանական թերթը «Կովկասում պատերազմի վտանգը» հոդվածում: Այնուամենայնիվ, ասվում է հրապարակման մեջ, միջազգային հանրությունը և ամենից առաջ Եվրոպական միությունը «վեհանձնորեն մի կողմ են քաշվել», քանի որ այս պարագայում պատերազմի սադրիչն Ադրբեջանն է, որը նավթ մատակարարող է և կարևոր գործընկեր Nabucco խողովակաշարի շինարարության գործում, որով նախատեսվում է Եվրոպա առաքել նավթ և բնական գազ: Միաժամանակ, չի կարելի չնկատել վտանգի մոտեցման նախանշանները: Ինչպես նշվում է հոդվածում, դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ամենից առաջ քաղաքացիական բնակչության համար: Նույնքան աղետալի կարող են լինել այդ պատերազմի հետևանքները նաև Եվրոպայի համար: Վերջիվերջո, առկա է այն բանի վտանգը, որ Թուրքիան կարող է ներքաշվել այդ հակամարտության մեջ: Բացի դրանից, տարածաշրջանում ապակայունացումը կարող են օգտագործել իսլամիստական ուժերը սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու համար: Թեև մահմեդական Ադրբեջանն երկարամյա աշխարհիկ ավանդույթ ունի, Հյուսիսային Կովկասում իրավիճակը ցույց է տալիս, թե որքան արագ նման տարածաշրջանը կարող է վերածվել ահաբեկչական խմբավորումների բազայի: Ուստի ԵՄ-ն և միջազգային հանրությունը պետք է շատ արագ գործեն: Վրաստանում Բրյուսելն իր անկախ դիտորդներով իրեն երաշխավորել է որպես անկախ միջնորդ: Նման մի բան պետք է լինի ԼՂ պարագայում: ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի իր առաքելությունն այդ տարածաշրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |