Հայաստանը կրկին հայտնվել է Իսրայելի համար «վտանգավոր երկրների» ցուցակում 8 ապրիլի 2011 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը, որը մտնում է Ազգային անվտնագության խորհրդի մեջ, հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի շեմին իսրայելցիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Վրաստան և Հայաստան այցելելուց, հայտնում է IzRus-ը: Այդ երկրներում, ըստ հաղորդագրության, կա «Հեզբոլլահի» կամ «Համազի» անդամների կողմից առևանգվելու վտանգ: Ինչպես ասվում է շտաբի պաշտոնական կայքում, ԽՍՀՄ նախկին երկրներում «կոնկրետ սպառնալիք» գոյություն ունի: Պատճառը, հավանաբար, երկու երկրների սերտ կապերն են Իրանի հետ: Վտանգավոր երկրների թվում են մնում նաև Ադրբեջանն ու Տաջիկստանը: Թուրքմենստանն այս պահի դրությամբ հանվել է ցուցակից: Ինչպես հաղորդել է IzRus պորտալը, փետրվարի 11-ին Վրաստանն ու Հայաստանն արդեն հայտարարվել էին վտանգավոր իսրայելցիների համար: Դա կապված էր «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի՝ Իմադ Մուղնիեի (առավել հայտնի որպես «Բորենի») ոչնչացման երրորդ տարելիցի հետ: Բոլոր իսրայելցիներին, որոնք գտնվում են այն երկրներում, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խորհուրդ է տրվում մեծ խմբերով չհավաքվել և կրճատել այդ երկրներում մնալու ժամկետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |