Ռուսաստանի ժողովրդների կոնգրեսը կոչ է արել իշխանություններին ակտիվացնել պայքարն այլատյացության դեմ 8 ապրիլի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդների կոնգրեսը, որը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ոչ ֆորմալ հավաք է, հայտարարել է, որ ռասիզմն ու այլատյացությունն երկրում գնալով աճում են և կոչ է արել երկրի նախագահին, խորհրդարանին ու կառավարությանն ակտիվացնել պայքարն այլատյացության դեմ: «Այդ մասին է վկայում աճող էթնոֆոբիան առաջին հերթին Կովկասի ժողովրդների և գնչուների դեմ»,-ասվում է Կոնգրեսի բանաձևում: Կոնգրեսն առաջարկում է կազմակերպել հանրային բանավեճեր, դաստիարակել երեխաներին ու երիտասարդներին ռասիզմի հանդեպ անհանդուրժողականության ոգով, կոչ է անում հատուկ դասընթացներ կազմակերպել ազգային հարցերը լուսաբանող լրագրողների համար: Ըստ «Լեվադա-կենտրոնի» սոցիոլոգների, Ռուսաստանի բնակչության 58 տոկոսն այս կամ այն չափով սատարում է «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին (1998թ. 43 տոկոսի դիմաց), 68 տոկոսը գտնում է, որ իշխանությունները պետք է սահմանափակեն ներգաղթողների հոսքը (2002թ. 45 տոկոսի դիմաց) և 56 տոկոսը հնարավոր է համարում զանգվածային բախումներն ազգամիջյան հողի վրա, հայտնում է ВВС-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |