Վահե Գուրզադյան. Յուրի Գագարինի տիեզերական թռիչքը մարդկության աստեղային ժամն էր

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գիտութունների ազգային ակադեմիայում կայացել է կլոր սեղան ռուսական պատվիրակության անդամների մասնակցությամբ` «Աշխարհը նվաճած Գագարինի տիեզերական ժամը. միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունքը»:

Կլոր սեղանը կայացել է դեպի տիեզերք մարդու թռիչքի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Ողջ աշխարհում այսօր տեղի են ունենում հոբելյանական միջոցառումներ` նվիրված առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` տիեզերական թռիչքի 50-ամյակին, և հաշվի առնելով այն, որ Հայաստանը նույնպես մասնակցել է տիեզերքում իրականացված գիտական ծրագրերին, մենք որոշել են կլոր սեղան կազմակերպել»,- լրագրողներին ասել է Հայաստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այս միջոցառումը կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս վերականգնել Հայաստանի և Ռուսաստանի գիտական հաստատությունների միջև տիեզերքի ուսումնասիրության գործում թուլացած կապերը: Միաժամանակ, նա նշել է, որ 1960-ական թթ. Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում և աշխարհում տիեզերքի ուսումնասիրության առաջատար գիտական կազմակերպություն է եղել:

Իր հերթին, ակադեմիկոս Վահե Գուրզադյանը նշել է, որ Գագարինի տիեզերական թռիչքը մարդկության աստեղային ժամն էր: Նա հույս է հայտնել, որ 50 տարի անց ՀՀ ԳԱԱ-ն նշելու է դեպի տիեզերք մարդու թիռչքի 100-ամյակը:

Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը, Պետդումայի պատգամավորներ, «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչներ և այլոք:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---