Ըստ եղանակային պայմանների, այս տարի ծիրանի բերք Հայաստանում այնուամենայնիվ կլինի 8 ապրիլի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ապրիլի 13-ի գիշերը Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում կգրանցվի 0 աստիճան ջերմություն, լրագրողներին է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նշեց, որ ապրիլի 14-ից ջերմաստիճանը ինտենսիվ կերպով կսկսի բարձրանալ: Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ, այս տարի այնուամենայնիվ ցրտահարություններ չեն սպասվում: Կենտրոնի պետը նաև նշեց, որ մինչև նշված օրը ցերեկային ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, իսկ գիշերը` 4-5: Ապրիլի 10-12 ընկած ժամանակահատվածում կլինեն տեղումներ նորմայից բարձր քանակությամբ: Համաձայն հիդրոօդերեւութաբանական ծառայության տվյալների, այս տարի սպասվում է 40-45 տոննա ծիրանի բերք, եղանակային պայմաններից ելնելով: Այս օրերին մարզերում տեղացած ձյունը Պետրոսյանի հավաստմամբ ոչ մի վնաս չի հասցրել բերքին, քանի որ տեղումները գրանցվել են լեռնային շրջաններում, որտեղ ծառերը դեռ չեն հասցրել ծաղկել: Բացի այդ, ըստ կանխատեսումների, այս տարվա ամռանը եղանակը նորմային մոտ կլինի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |