Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից

Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքի պատճառով Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այժմ Մատենադարանի մոտ, որտեղ որոշ ժամանակ անց կսկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը, մի քանի հազար մարդ է հավաքվել: Մարդիկ շարունակում են հավաքվել Մատենադարանի մոտ:

Չի բացառվում, որ ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները, ինչպես նախորդ անգամ, կմտնեն հրապարակ և այնտեղ կշարունակեն հանրահավաքը:

Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդել էր PanARMENIAN.Net ի թղթակցին, որ իշխանությունները փակել են մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները, որպեսզի մարզերի բնակիչները չմասնակցեն հանրահավաքին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---