ԱՄՆ-ում բնակվող ՀԱԿ-ի կողմնակիցներն իրենց համերաշխությունն են արտահայտում երևանյան ցույցի մասնակիցներին![]() 8 ապրիլի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանրահավաքում արդեն ելույթ է ունեցել Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) նախագահ Արամ Մանուկյանը: Նա շնորհավորել է հայ կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մանուկյանը նշել է, որ լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության 3 տարին: Նա նշել է նաև, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները Հայաստանի ավելի քան 80 գյուղ են այցելել, որոնց բնակչությունը բացահայտ սատարում է ՀԱԿ-ին: ՀՀՇ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ՀԱԿ-ի ցույցը լուսաբանում են ոչ միայն հայկական լրատվամիջոցները, այլև վրացական հեռուստաընկերությունները: Ինչպես հաղորդել է Մանուկյանը, ԱՄՆ-ում ՀԱԿ-ի ներկայացուցչությունն իր համերաշխությունն է արտահայտում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին: Ցույցի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքը հիմնականում նվիրված էր Հայաստան ներկրվող ռուսական գազի սակագնի հարցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |