Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր![]() 8 ապրիլի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Օշականի հուշահամալիր: Նա ծանոթացել է 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Դեսպանը Օշականի հուշահամալիրն անվանեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը: Անդրանիկ Նիկողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` հուշահամալիրի բարեկարգման ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել: Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին, հաղորդում է «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |