Ազատության հրապարակում մարդիկ սպասում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

Ազատության հրապարակում մարդիկ սպասում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում սպասում են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ազատության հրապարակից, հիմա հրապարակ է բերվում համապատասխան տեխնիկա, որի տեղադրումից հետո կվերսկսվի ընդդիմության հանրահավաքը:

Նշենք, որ կարճատև բանակցություններից հետո ոստիկանները թույլատրեցին ՀԱԿ-ի կողմնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ:

 Ուշագրավ
---