Արևելյան Սիրիայում քրդական բողոքներ են սկսել 8 ապրիլի 2011 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Սիրիայի քրդական շրջաններում ուրբաթ օրը Բաաս իշխող կուսակցության դեմ բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական քաղաքացիություն է տվել 300 քրդերի: Քաղաքացիության տրամադրումը դիտարկվում է որպես Բաաս կուսակցության գրեթե 50-ամյա կառավարման համար քրդերի առջև ներողություն խնդրելու և նրանց ցույցերից շեղելու` կառավարության փորձ: «Իշխանությունների այդ քայլը միայն հրահրեց քրդերին դուրս գալ փողոց: Մենք բոլորս` քրդերն ու արաբներս, Սիրիայի ժողովուրդն ենք»,- հայտնել է Սիրիայում քրդական դեմոկրատական կուսակցության անդամ Հասան Քամելը, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները փողոց են դուրս եկել հազարավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, վերջիններից շատերը քրդեր են: «Քրդերը սիրիական ժողովրդի մի մասն են: Նրանք չեն լքի իրենց արաբ եղբայրներին ռեժիմի դեմ պայքարում»,- ասել է Նորվեգիա աքսորված քրդական ակտիվիստ Մասուդ Աքքոն` նախագահ Ալ-Ասադին կոչ անելով չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |