ՀՀ ոստիկանության տվյալներով, ապրիլի 8-ին ՀԱԿ-ի հանրահավաքին 8500 մարդ է մասնակցել

ՀՀ ոստիկանության տվյալներով, ապրիլի 8-ին ՀԱԿ-ի հանրահավաքին 8500 մարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Հաղորդագրության համաձայն, հանրահավաքը սկսվեց ժամը 18.15-ին: Մասնակցում էր 8500 մարդ: Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասն այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը: Ժամը 19.20-ի սահմաններում կազմակերպիչների կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Օպերայի հրապարակ:

Բանակցությունների արդյունքում ոստիկանները թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---